ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Երկուշաբթի սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը:
Հոկտեմբերի 12-ին Տրոկադերո հրապարակում սիրիացի քրդերի աջակցության ակցիա է կազմակերպել Փարիզի Քրդական ինստիտուտը, որին միացել են փիլիսոփա Անրի Լևիի «Խաղի կանոններ» ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ 3000 զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա՝ նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով՝ հայտնում է Ալ Ջազիրան:
Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է. «Գիշերն անցկացված «Խաղաղության աղբյուր» գործողությունը ՝ Եփրատից արևելք, հաջողված էր: Օդային և ցամաքային գրոհներ են իրականացվել PKK / PYD-YPG ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 415-ի»:
Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի եվրոպական գործերով պետական քարտուղար Ամելի դե Մոնշալենը France inter-ին հարցազրույցում ասաց, որ ԵՄ-ն քննարկելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց:
Առաջին թուրք զինծառայողն է սպանվել Սիրիայի հյուսիս-արևելքում «Խաղաղության աղբյուր» գործողության ընթացքում՝ հայտարարել է ՊՆ նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ չեզոքացված հակառակորդների թիվը հասել է 277-ի:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...